Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի քաղաքացիական հուղարկավորությունը շարունակվում է։
Երրորդության պատրիարքական տաճարում Կաթողիկոս-Պատրիարքին իրենց վերջին հարգանքի տուրքը մատուցել ցանկացող քաղաքացիների հոսքը չի դադարում։
Երրորդության պատրիարքական տաճարի բակը և հարակից փողոցները ամբողջ գիշեր լի էին մարդկանցով։ Հարյուրավոր քաղաքացիներ նույնիսկ ստիպված էին գիշերել հերթում։
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։ Իլիա II-ի մահվան կապակցությամբ Վրաստանում սուգ է հայտարարվել։ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II-ը կհուղարկավորվի մարտի 22-ին Սիոնի տաճարում։