Կալաձեն «Վրացական երազանք»-ին 12 հազար լարի է նվիրաբերել

2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ամենաշատ նվիրատվությունները. սա Պետական աուդիտի ծառայության պաշտոնական տվյալն է։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք»-ն ընթացիկ տարում ստացել է 980 հազար լարիի չափով նվիրատվություն։ Հունվարի 15-ից փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում կուսակցությունն ունեցել է 28 նվիրատու, որոնց թվում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նա կուսակցությանը նվիրաբերել է 12 հազար լարի։

«Լելո — Ուժեղ Վրաստան» կուսակցությունն, ըստ տվյալների, ընթացիկ տարվա երկու ամսում՝ հունվարի 8-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, ստացել է 146 հազար լարիի չափով նվիրատվություն։

«Ազատության հրապարակ» շարժումը 2026 թվականի հունվարի 1-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 44 նվիրատու, որոնք կուսակցությանը հատկացրել են 46 հազար 745 լարի։

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ը 2026 թվականի հունվարի 14-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 3460 լարի նվիրատվություն։ Կոալիցիային գումար է փոխանցվել 8 անգամ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությանը ընթացիկ տարում փոխանցվել է 2371 լարի։