Խոշոր քանակությամբ թմրամիջոցների շրջանառության փորձ է կանխվել

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման-պահման փորձի և իրացմանը նպաստելու մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել։

ՆԳՆ տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը ծանրոցներից, նաև մեղադրյալների բնակության վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավել է տարբեր տեսակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, այդ թվում՝ առնվազն 6 կիլոգրամ «Մեֆեդրոն», 10 հաբ «MDMA», մոտ 200 գրամ «Հաշիշ», 3 հաբ և հաբի կտոր «Սուբոտեքս»։

«Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցները երկրում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների տարածման փորձի փաստ են կանխել։

Ոստիկանությունն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման-պահման փորձի և իրացմանը նպաստելու մեղադրանքով ձերբակալված է 2 անձ։

Իրավապահները, մեղադրյալների բացահայտման նպատակով իրականացված օպերատիվ միջոցառումների շրջանակում, նրանց համար տարբեր երկրներից ուղարկված ծանրոցների վերահսկելի մատակարարում են իրականացրել, ինչով հաստատվել է, որ մեղադրյալները փորձում էին տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերում և պահում իրականացնել։

Ոստիկանությունը ծանրոցներից, նաև մեղադրյալների բնակության վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավել է տարբեր տեսակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, այդ թվում՝ մինչև 6 կիլոգրամ «Մեֆեդրոն», 10 հաբ «MDMA», մոտ 200 գրամ «Հաշիշ», 3 հաբ և հաբի կտոր «Սուբոտեքս»։

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունն առգրավել է թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 19-260-րդ և 260-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ