Թբիլիսիի բնակարաններից մեկում 24-ամյա աղջկա դի է հայտնաբերվել։ Տարածված տեղեկության համաձայն՝ աղջիկն ուսանելու նպատակով Թբիլիսի էր տեղափոխվել Մառնեուլիի շրջանի Վերին Սարալ (Զեմո Սարալի) գյուղից։
Ներքին գործերի նախարարությունից «Մթավարի» հեռուստաընկերությանը հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` ինքնասպանության հասցնել։
Մանրամասները դեռևս անհայտ են։