Աբաշայում, Գորիում, Ծկղալտուբոյում և Գարդաբանիում թռչնի անօրինական սպանդանոցներ են հայտնաբերվել. տեղեկությունը տարածել է Սննդամթերքի ազգային գործակալությունը։
«Սամեգրելոյի դեպարտամենտի տեսուչների իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական անձ Ն. Ս.-ն գործունեություն է ծավալել առանց գործակալության պարտադիր ճանաչման և անասնաբուժական վերահսկողության թույլտվության։
Անօրինական սպանդանոցներ են հայտնաբերվել նաև Գորիում։ Անհատ ձեռնարկատերերը գործել են առանց ճանաչման և տնտեսական գործունեության ռեեստրում գրանցման։ Օբյեկտներում արձանագրվել են նաև կրիտիկական անհամապատասխանություններ։ Կնքվել է առանց անասնաբուժական վերահսկողության, տեխնոլոգիական գործընթացի և սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մորթված թռչնի միսը։
Նմանատիպ փաստեր են բացահայտվել նաև Ծկղալտուբոյում և Գարդաբանիում, որտեղ ֆիզիկական անձինք՝ Ի. Զ.-ն և Թ. Շ.-ն, գործունեություն են ծավալել առանց համապատասխան ճանաչման և անասնաբուժական հսկողության։ Այստեղ ևս արձանագրվել են կրիտիկական անհամապատասխանություններ։
Ձեռնարկատերերն օրենսդրության համաձայն տուգանվել են, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է», — ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Սննդամթերքի ազգային գործակալությունը շարունակում է անօրինական ձեռնարկությունների և սպանդանոցների բացահայտումը ողջ Վրաստանի տարածքում։