«Վրացական երազանք»-ի նախագահ և վարչապետ Իրակլի Կոբախիձեն դատապարտել է «Վաշինգտոնում կատարված հարձակման փորձը X սոցիալական ցանցում։
«Ես խստորեն դատապարտում եմ Վաշինգտոնում կատարված հարձակման փորձը։ Ուրախ եմ, որ նախագահը, առաջին տիկինը և բոլոր ներկաները չեն տուժել», — գրել է Կոբախիձեն։
Ապրիլի 25-ին Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցում կրակոցներ են հնչել այն ժամանակ, երբ նախագահ Թրամփը, փոխնախագահ Վենսը և ավելի քան 2500 այլ մարդիկ մասնակցում էին Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի կազմակերպած ընթրիքին։