Զուրաբիշվիլին հուսով է, որ նոր Պատրիարքը ներում կշնորհի քաղբանտարկյալներին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Պատրիարք Շիո Մուջիրիի ընտրությանը։

Սալոմե Զուրաբիշվիլին ասել է` կցանկանար, որ նոր Պատրիարքի առաջին քայլը լինի քաղբանտարկյալներին ներում շնորհելը։

«Ես չեմ կարող չարձագանքել այսօր նոր Պատրիարքի ընտրությանը, չշնորհավորել նրան և չհայտնել իմ մաղթանքը, որ նոր Պատրիարքը շարունակի այն ճանապարհը, որը Վրաց եկեղեցու ուղին է՝ ամրապնդել անկախությունը և հասարակության միասնությունը։

Կա մեկ ցանկություն, և վստահ եմ, որ շատերը համամիտ են այս մաղթանքին, որ Պատրիարքն առաջին քայլը կատարի բոլոր խղճի բանտարկյալներին ներելու ուղղությամբ, և դրանով կսկսվի նոր էջ», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Կարդացեք նաև`

Եպիսկոպոս Շիո Մուջիրին՝ Վրաստանի 142-րդ Պատրիարք. արձագանքներ