Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղագիծը մեկնարկեց

Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդագրության՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը պաշտոնապես մեկնարկեց այսօր` հունիսի 2-ին։

Նոր գիծը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծ է։ Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդագրության` Նոր երկաթուղային երթուղին կհաղորդի լրացուցիչ հզորություն տարածաշրջանում, զգալիորեն կնպաստի բեռնափոխադրումների երթուղիների ընդլայնմանը և կամրապնդի տարածաշրջանի կապը։

Ըստ հաղորդագրության, Մարաբդա-Կարծախ երկաթուղային հատվածի ընդհանուր երկարությունը 180 կիլոմետր է։ Նախագծի շրջանակներում վերականգնվել և վերակառուցվել է 153 կիլոմետր, նաև կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխանող 27 կիլոմետր երկարությամբ ամբողջովին նոր երկաթուղային գիծ։