Քաղաքացին ձերբակալվել է խոշոր չափի խարդախության մեղադրանքով

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ մեկ անձ ձերբակալվել է խոշոր չափի գումար խարդախությամբ ձեռք բերելու մեղադրանքով։

Դեպքի վերաբերյալ հետաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը իր ծանոթ տղամարդուն խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ-ից գնել Apple-ի արտադրանք շուկայական արժեքից ցածր գնով և տալ սարքավորումների վաճառքից ստացված եկամուտը Վրաստանում, սակայն չի կատարել իր խոստումը և խարդախությամբ յուրացրել է տուժողին պատկանող գումարը։

Քննությունը նաև պարզել է, որ մեղադրյալը խարդախությամբ մեկ այլ տուժողից վերցրել է 19 բջջային հեռախոս և ձեռքի ժամացույց:

Վերը նշված հանցավոր գործողություններով մեղադրյալը տիրացել է տուժողներին պատկանող խոշոր չափի գումարի՝ 467 հազար լարիի։

Իրավապահ մարմինների աշխատակիցների իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տղամարդը ձերբակալվել է որպես մեղադրյալ՝ դատավորի որոշմամբ»։ — ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։