«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է դրամական փոխանցումները Վրաստան

Եվրամիության սահմանած պատժամիջոցներից հետո ռուսական «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգը դադարեցրել է դրամական փոխանցումները Վրաստան։

Վրաստանն այլևս ներառված չէ փոխանցումների համար հասանելի երկրների ցանկում։

Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանից Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի դուրս գալուց հետո «Զոլոտայա Կորոնա»-ն դարձել է Ռուսաստանից այլ երկրներ դրամական փոխանցումների հիմնական ուղիներից մեկը։

Հուլիսի 23-ին Եվրամիությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին։ Պատժամիջոցներից տուժեցին «Զոլոտայա Կորոնա»-ի օպերատորը, Նովոսիբիրսկի վճարային կենտրոնը և «Ցիֆրա Բանկը»։