Ղարիբաշվիլին սպառել է իր տեսակցությունների սահմանաչափը. ՔԿԾ

Քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սպառել է իր տեսակցությունների սահմանաչափը։

Netgazeti-ին Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ Իրակլի Ղարիբաշվիլին տարեկան երկու երկարատև տեսակցության իրավունք ունի, և նա կարող է նաև օգտվել ամսական երկու կարճատև տեսակցության իրավունքից, և Ղարիբաշվիլին արդեն սպառել է ինչպես տարեկան, այնպես էլ ամսական տեսակցությունները։

Փաստաբան Լիլի Գելաշվիլիի խոսքով՝ Իրակլի Ղարիբաշվիլիի երեխաների հետ նախատեսված տեսակցությունը չեղարկվել է անցյալ շաբաթ, ինչը նա գնահատում է որպես իր դեմ ուղղված հոգեբանական ճնշում։

Փաստաբան Լիլի Գելաշվիլին TV Pirveli-ին պատմել է, որ նախկին վարչապետը դժգոհ է երեխաների հետ իր տեսակցությունների չեղարկումից։ Փաստաբանի գնահատմամբ` դա Ղարիբաշվիլիի նկատմամբ հոգեբանական ճնշում է: