Թբիլիսիում` Լիսիի լճի մերձակայքում, կենդանիների պաշտպան Թամազ Էլիզբարաշվիլիին ոստիկանությունը կանգնեցրել և խուզարկել է։ Դեպքի վայրում եղել է առնվազն 10 ոստիկան։
ՆԳՆ մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ քննչական գործողություններ են իրականացվում Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 236-րդ (հրազենի ձեռքբերում, պահպանում և կրում) և151-րդ (սպառնալիք)։
Էլիզբարաշվիլիի կնոջ խոսքով՝ երկու օր առաջ՝ օգոստոսի 30-ին, ռեստորանում Թամազ Էլիզբարաշվիլին դուրս է եկել ձեռքերը լվանալու, նրան մոտեցել է 8 հոգի և պահանջել, որ ներողություն խնդրի ռուսներին հայհոյելու համար, և այդ մարդիկ «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակիցներ են եղել: