Ռուսական Red Wings ավիաընկերության Թբիլիսի-Սոչի ինքնաթիռը, որը պետք է թռչեր առավոտյան ժամը 09:45-ին, թռել է ժամը 18:45-ին՝ 9 ժամ ուշացումով։
Ռուսաստանի Դաշնային օդային տրանսպորտի գործակալության («Ռոսավիացիա») հաղորդմամբ՝ Սոչիի օդանավակայանում այսօր ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել երկու անգամ։
Ռուսական և ուկրաինական Telegram ալիքները հաղորդել են սեպտեմբերի 3-ին Սոչիի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ NEFRIT նավը վնասվել է անօդաչու սարքի հարձակման հետևանքով։
Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ նաև այլ չվերթեր են հետաձգվել այսօր։
Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի օդային տարածքը լիովին անվտանգ չի դառնա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով։