Ազգային բանկը թվային լարի թողարկելու իրավունք կստանա. օրենսդրական նոր փոփոխություններ

Վրաստանի խորհրդարանը I ընթերցմամբ Ազգային բանկին թվային լարի թողարկելու իրավունք է շնորհել։

Տեղեկությունը տարածում է Netgazeti-ն և գրում, որ օրենսդիր մարմինը «Ազգային բանկի մասին» օրենքում փոփոխությունները քննարկում է

արագացված ընթացակարգով։ Փոփոխությունը Ազգային բանկին տալիս է թվային լարի թողարկելու իրավունք և ոչ թե պարտավորություն։ Թվային լարիից բացի, օրենսդրական փոփոխությամբ խստացվում են նաև Ազգային բանկի խորհրդի անդամ դառնալու չափանիշները։