Վրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է Պատրիարքությանը

Վրաստանի կառավարությունը Պատրիարքությանը Քարելիի շրջանի Բատիուր գյուղում հողամաս է հանձնել խորհրդանշական գնով՝ 1 լարով։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն համապատասխան 2340-րդ կարգադրությունը ստորագրել է հոկտեմբերի 7-ին։

Փաստաթղթի համաձայն՝ 1121 քառակուսի մետր ոչ գյուղատնտեսական նշանակության հողը Վրաստանի ուղղափառ եկեղեցուն է փոխանցվել ուղղակի վաճառքի ձևով։ Պատրիարքությունը սեփականաշնորհման գումարը՝ 1 լարին, պետք է վճարի պայմանագրի կնքումից հետո մեկ ամսվա ընթացքում։