Վիեննայում երկու վրացի կին է ձերբակալվել` վարձակալած բնակարանում անօրինական գեղեցկության սրահ վարելու համար։
Նրանց ձերբակալել են հոկտեմբերի 19-ին։ Տեղեկության համաձայն` կանայք ներարկումներ և այլ կոսմետիկ միջամտություններ էին կատարում առանց անհրաժեշտ թույլտվությունների։
Դատախազության կողմից լիազորված խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են բոտուլինային տոքսինի և հիալուրոնաթթվի ամպուլներ, դեղատոմսով ցավազրկողներ, ներարկիչներ և այլ բժշկական պարագաներ, ինչպես նաև մի քանի հազար եվրո կանխիկ գումար։