Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հատուկ ասուլիսի ընթացքում հայտնեց, որ եկեղեցին Զատկի տոների ընթացքում բաց կլինի:
Նա հույս ունի՝ օրենքը չի խախտվի, դա կոչ է լինելու ինչպես պետության, այնպես էլ եկեղեցու համար: Վարչապետն ասում է՝ քաղաքացիների իմաստության հույսն ունի, սա է ոսկե միջինը, ու քաղաքացիները ճիշտ լուծում կգտնեն:
«Կառավարությունը և ես անձամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին մնալ տանը, պաշտպանել մեր եկեղեցին և այս ճգնաժամային իրավիճակում եկեղեցուն չստիպել ընտրության առաջ կանգնել: Ինչո՞ւ չպետք է մենք քաջություն ունենանք: Մենք որոշում կայացնելու ունակություն ունենք, այսպիսի հատուկ իրավիճակում մենք եկեղեցու, ինչպես նաև պետության համար պատասխանատվություն ենք կրում: Գիտե՞ք, թե որն է իդեալականը․ որ եկեղեցին պետք է լինի բաց, և օրենքը չպետք է ոտնահարվի՝ որևէ մեկի կողմից: Վստահ եմ, որ կհասնենք դրան ու ոչ մի դեպքում չի խախտվի օրենքը», — ասաց Գիորգի Գախարիան: