«Վրացական երազանքը» ներկայացրել է Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է Ախալքալաքի քաղաքապետի իր թեկնածուին: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Մելքոն Մակարյանը:

Թեկնածուի ներկայացմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբաթ Կյուրեղյանը, Ախալքալաքի գործող քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և կուսակցության ակտիվիստներ:

Քաղաքապետի թեկնածուն իր խորհին շնորհակալությունն է հայտնել «Վրացական երազանք» կուսակցությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, և խոստացել, որ չորս տարվա ընթացքում լինելու է ժողովրդի կողքին, ծառայելու է ժողովրդին, որպեսզի ավելի քիչ խնդիրներ լինեն:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սամցխե-Ջավախեթիում դեռ առաջադրել է միայն Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին: 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին:

Jnews.ge

Այլ նյութեր
Close

Թոշակառու ուսուցիչների պարգևատրման ծրագրի 2-րդ փուլը մեկնարկում է. Գախարիա

Վրաստանում մեկնարկել է թոշակառու ուսուցիչների պարգևատրման ծրագրի երկրորդ փուլը: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով, ծրագրի առաջին փուլը, որին մասնակցել...