Ախալցիխեի բնակելի շենքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիակներ։
«Սամխրեթիս կարիբճե»-ն գրել է` հղում անելով հարևաններին, որ տղամարդը, ենթադրաբար, նախ կրակել է կնոջ վրա, ապա` ինքնասպան եղել։
Ներքին գործերի նախարարությունից netgazeti.ge-ին հայտնել են, որ ողբերգության վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանություն։