Screenshot
Ադրբեջանն ահազանգել է Վրաստանից դեպի Ադրբեջան սև մորեխների զանգվածային միգրացիայի մասին, գրել է «Մթավարի» լրատվամիջոցը` վկայակոչելով Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալության հայտարարությունը:
Տեղեկության համաձայն` Ադրբեջանում ստեղծվել են աշխատանքային խմբեր, և մշակվել է արտակարգ գործողությունների ծրագիր:
Նշվել է, որ սև մորեխը լայնորեն տարածված է Վրաստանում, և դրա զանգվածային միգրացիան դեպի Ադրբեջան պայմանավորված է Վրաստանի համապատասխան մարմինների իրականացրած վերահսկողության միջոցառումներով, նաև սեպտեմբերի վերջից այդ վնասատուի ձմեռային ապաստարանի որոնմամբ: