Միայնակ ծնողի կարգավիճակ ստանալը հեշտանում է

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանին հայտնել է, որ հունիսի 9-ին խորհրդարանը վերջնականապես երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «միայնակ ծնողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությանը։

Ըստ Իոսելիանիի, օրենքում փոփոխությունը թույլ կտա ավելի շատ մարդկանց ստանալ միայնակ ծնողի կարգավիճակ, որը կանդրադառնա այդ քաղաքացիների եկամտի վրա։ Մասնավորապես՝ կարգավիճակ ունեցող անձանց տարեկան մինչև 3000 լարի եկամուտը չի հարկվելու։

Միայնակ ծնողի կարգավիճակ կստանա․

  • Երեխայի ծնողը, ում կինը կամ ամուսինը մահացել է կամ անհայտ բացակայող է.
  • Երեխայի ծնողը, ում կինը կամ ամուսինը զրկվել է ծնողական իրավունքներից և պարտականություններից

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հուլիսի 1-ից։ Հետևաբար, միայնակ ծնողը, ով դեռ չի ստացել կարգավիճակ, հուլիսի 1-ից անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին կարող է դիմել Արդարադատության տուն։