Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բեռնափոխադրումների մասով որոշ խնդիրներ կան Վրաստանի երկաթուղիների սակագների վերաբերյալ, դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե այդ հարցերը չկարգավորվեն, հույս ունեմ, որ տնտեսվարողներն այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումն ու արտահանումն ապահովելու համար», — հավելել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր, որ առաջիկա օրերին Հայաստան կժամանի ադրբեջանական վառելիքով բեռնված 20 վագոն։ Ավելի վաղ Վրաստանը պատրաստակամություն էր հայտնել զրոյացնել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցման սակագինը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև գրել են, որ Թբիլիսին Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հետագա տարանցման համար շատ բարձր սակագին է պահանջել։