Թելավիի մունիցիպալիտետում (Կախեթիի շրջան) ուժեղ քամին և անձրևը տապալել են ծառեր, վնասել տներ և էլեկտրահաղորդման գծեր։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարական խմբերը։ Տեղական Knews հրատարակության տվյալներով՝ Թելավի-Գուրջաանի ճանապարհին երթևեկությունը խաթարվել է բնական աղետի պատճառով։
Այս փուլում աշխատանքներ են տարվում ճանապարհները տապալված ծառերից մաքրելու համար։
Աղետի հետևանքով ոչ ոք չի տուժել։