Թբիլիսիի միջազգային օդանավակայանը ճանաչվել է լավագույններից մեկն Արևելյան Եվրոպայում

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն արդեն 6-րդ անգամ հայտնվում է Արևելյան եվրոպայի լավագույն օդանավակայանների շարքում:

Լավագույն օդանավակայանները հայտարարվել են Լոնդոնում՝ Skytrax World Airport Awards 2019-ի ժամանակ: Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների տասնյակը կազմվել է ուղևորների հարցումների արդյունքում:

2019 թվականին Արևելյան Եվրոպայի 10 լավագույն օդանավակայաններ են ճանաչվել Թբիլիսիի, Բուդապեշտի, Տալինի, Կիևի, Բորիսպոլի, Բուխարեստի, Բելգրադի, Ռիգայի, Զագրեբի և Սոֆիայի: