Կուտակումներ Սադախլո-Բագրատաշեն մաքսակետ տանող ճանապարհին. ֆիննախի պարզաբանումը

Վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող ճանապարհին բեռնատարների կուտակումներ են:

Այս պահի դրությամբ կուտակումներ են նկատվում վրաց-հայկական սահմանային անցակետ տանող Սադախլո գյուղի մուտքի հատվածում:

Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցեցին, որ  «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետի վրացական կողմում թողունակության խնդիր չկա, և մաքսային գործընթացն իրականացվում է բնականոն:

«Հայկական կողմից տեղեկություններ չունենք»,- հավաստիացրին ֆինանսների նախարարությունից:

Հատկանշական է, որ բեռնատարների կուտակումներ կան նաև անցակետի տարածքում։