Երեկվա օրը համառոտ. հունիսի 15

Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է 2023 թվականին անցկացվելիք ուսուցիչների առարկայի և ավագ հատուկ ուսուցչի քննության ժամանակացույցը։

NAEC-ը հրապարակել է 2023 թվականին անցկացվելիք միասնական ազգային քննությունների ժամանակացույցը:

Վրաստանում հուլիսի 27-28-ը կընթանան ընդհանուր մագիստրոսական քննությունները, իսկ ուսանողների դրամաշնորհային մրցույթը կանցկացվի հուլիսի 12-ին:

Tbilisi Piano Fest 2023-ի շրջանակներում նախատեսված միջոցառումների կապակցությամբ հունիսի 16-ի ժամը 07:00-ից մինչև հունիսի 19-ի ժամը 03:00-ն Թբիլիսիի որոշ փողոցներում կգործեն սահմանափակումներ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Українська правда-ին տված հարցազրույցում խոսել է այն պատճառների մասին, թե ինչու մինչ այժմ չի այցելել Ուկրաինա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով, Ռուսաստանը կակտիվացնի Վրաստանից չվերահսկվող Աբխազիայով երկաթուղու վերականգնման հարցը։

Զուրաբիշվիլին կողմ է, որ իշխանությունները մեկ այլ լուծում գտնեն երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի կարգավիճակի համար:

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում ավարտվել են վերանորոգման աշխատանքները:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի մայիսին` նախորդ ամսվա համեմատ, կենսապահովման միջին չափն աճել է 1,9 լարիով։

Վրաստանի և Ռումինիայի միջև լաստանավային երթևեկություն է սկսվում:

Արևելյան-Արևմտյան Վրաստանը կապող մայրուղու Աղաիան հատվածում Թբիլիսիից Բաթումի մեկնող մարդատար ավտոբուսն այրվել է։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ուշ գիշերին։