Արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի ինտեգրման վարչության տնօրեն Թորնիկե Փարուլավան ազատվել է աշխատանքից. ինքն է հայտարարել դրա մասին՝ նշելով, որ «վերակազմավորման» շրջանակներում ամբողջ վարչությունն է ազատվել աշխատանքից։ Թորնիկե Փարուլավան նաև հավելել է, որ իր կինը նույնպես ազատվել է խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի աշխատակազմից։
Հրապարակված հայտարարության մեջ Թորնիկե Փարուլավան գրել է, որ չեղարկման և կրճատման հիմնական թիրախները եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացի միջգերատեսչական համակարգման վրա աշխատող ստորաբաժանումներն են, ինչը բացառում է այդ գործընթացների շարունակությունը։
«Ես գրեթե 24 տարի ծառայել եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Այս ընթացքում ականատես եմ եղել բազմաթիվ վերակազմավորումների։ Ցավոք, դրանց նպատակը միշտ չէ, որ «կազմակերպության» բարելավումը կամ ամրապնդումն էր, բայց այս վերջին «վերակազմավորումը», այնուամենայնիվ, առանձնացավ։ Սա նշանակալից էր նրանով, որ առաջին անգամն էր, որ հիմնական նպատակներից մեկը նախարարության աշխատակիցների միջև կոլեգիալ հարաբերությունների վերացումն էր, այլ ոչ թե առողջ մրցակցություն ներդրումը», — գրել է նա։