Աջակցում ենք վրաց ժողովրդին, բայց ոչ վրացական կառավարությանը. Կալաս

«Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին, բայց ոչ վրացական կառավարությանը», — ասել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ի պատասխան Euroskopie-ի հարցի։

Բարձրաստիճան պաշտոնյան հայտարարությունն արել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի մեկնարկից առաջ.

«Վրաստանի կառավարությունը երկիրը տանում է սխալ ուղղությամբ։ Այս ճանապարհը դեպի Եվրամիություն չէ։ Հետևաբար, մեր հստակ ուղերձը վրաց ժողովրդին այն է, որ մենք նրանց կողքին ենք, բայց քանի դեռ կառավարությունը սխալ քայլեր է ձեռնարկում, մենք առաջ չենք շարժվելու թեկնածու երկրի կարգավիճակի գործընթացում», — ասել է Կալասը։