Քննչական ծառայությունը բացահայտել է Թբիլիսիում 159 հազար լարի արժողությամբ առանց ակցիզային հարկի ծխախոտներ պահելու փաստ։ Նշված մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, հետագա վաճառքի և անօրինական նյութական օգուտ ստանալու նպատակով, Թբիլիսիում իրեն պատկանող միկրոավտոբուսում անօրինական կերպով պահել է «Multi Tabak», «Multi Class» և «Armenia» ապրանքանիշերի 31 հազար 810 տուփ ակցիզային ծխախոտ, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 159 հազար լարին։
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, որը նախատեսում է 6-ից 8 տարի ազատազրկում», — ասված է քննչական ծառայության հայտարարության մեջ։
Ծառայության հաղորդմամբ՝ շարունակում են ինտենսիվորեն աշխատել հանցավոր սխեմային ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ։