Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ԱԳ փոխնախարար Լաշա Դարասելիան, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Փարսելին։ Հանդիպումը տեղի է ունեցել երեկ Արտաքին գործերի նախարարությունում։
Նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը փոխնախարարին տեղեկություն է տրամադրել որոշակի կատեգորիաների վիզաների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու որոշման վերաբերյալ։
«Հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը փոխնախարարին մանրամասն տեղեկություն է տրամադրել որոշակի կատեգորիաների վիզաների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշման վերաբերյալ։
Մասնավորապես, դեսպանի պաշտոնակատարը պարզաբանել է, որ աշխարհի ավելի քան 70 երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզաների մշակման կասեցումը վերաբերում է միայն ներգաղթային վիզաներին։ Հատկանշական է, որ սա չի վերաբերում այլ նպատակներով տրված վիզաներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ ու բազմակողմ հարցեր և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները», — ասված է հաղորդագրության մեջ։
2025 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցրել է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիների։ Ցանկում ներառված են Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը։ Համապատասխանաբար, Հարավային Կովկասի երկրներից ներգաղթային վիզաների տրամադրումը ժամանակավորապես կասեցվել է։