ԱՄՆ քաղաքացուն արգելվել է մուտք գործել Վրաստան

Մեգի Օսդոբին, որը տարիներ շարունակ ապրել և պարբերաբար աշխատել է Վրաստանում, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։

Նա ԱՄՆ քաղաքացի է, տարիներ շարունակ աշխատել է որպես խորհրդատու Վրաստանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համար։

«Մուտքի մերժում Վրաստան։ Հարցերին պատասխաններ չկան։ Պատճառների բացատրություն չկա։ Փաստաթղթի վրա միայն «այլ» է նշված։ Երբեք չէի մտածի, որ կմեկնեմ Թբիլիսի և 6 ժամից կրկին կվերադառնամ` նույնիսկ սահմանը չհատելով։ 27 տարի շարունակ աջակցում, ապրում և այցելում եմ իմ սիրելի տուն (նկատի ունի Վրաստանը — հեղ.)», — գրել է նա։

Մեգի Օսդոբը դիվանագետ և խորհրդատու է, որը հիմնականում աշխատել է ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ սոցիալական փոփոխությունների նախագծերի համատեքստում։