Այսօր՝ մայիսի 5-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կքննարկի MEGOBARI Act-ը, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի պաշտոնյաների նկատմամբ։
Սպասվում է, որ քվեարկությունը տեղի կունենա ուշ գիշերը՝ Թբիլիսիի ժամանակով։
Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն MEGOBARI Act-ը հաստատել է մարտի 27-ին։
Այնուամենայնիվ, օրինագիծը վերջնականապես ընդունվելու համար անհրաժեշտ է ինչպես Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի աջակցությունը։ Մինչ նախագահի ստորագրությանը ներկայացնելը օրինագիծը պետք է անցնի նույն ընթացակարգը Կոնգրեսի երկու պալատներում ։
Օրինագիծը Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը 2024 թվականի մայիսին` այն ժամանակ, երբ «Վրացական երազանք»-ը ընդունեց ռուսական օրենքը։ Օրինագիծը պալատին 2025 թվականի հունվարին վերստին ներկայացրել են հանրապետական Ջիմ Ռիշը և դեմոկրատ Ջին Շահինը։