Իշխանության վերադառնալու դեպքում «Միացյալ ազգային շարժումը» քաղաքական հետապնդում չի սկսի

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը  կոչ է անում գործող  Կառավարությանը` ընտրություններում պարտվելու դեմքում չլքել երկիրը:Մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության առաջնորդները հրապարակել են, իրենց խոսքերով`  Բիձինա Իվանիշվիլիի տանը տեղի ունեցած հանդիպման մանրամասները: «Միացյալ ազգային շարժման» առաջնորդների հայտարարության համաձայն`  Իվանիշվիլին և իր համախոհները խոսել են ընտրությունների հնարավոր արդյունքների մասին: Կուսակցությունից հայտարարել են, որ ընտրություններում պարտվելու դեպքում, Բիձինա Իվանիշվիլին երկրից կհեռանա  և հետևաբար կհրաժարվի իր թիմից:

Ընտրվելու դեպքում «Միացյալ ազգային շարժում» -ը քաղաքական հետապնդում չի սկսի, իսկ իր հակառակորդ քաղաքական ուժերին  կոչ կանի մնալ քաղաքականության մեջ: Իրենց հերթին իշխող կուսակցությունում անհեթեթություն են համարում «Միացյալ ազգային շարժման» այս հայտարարությունը: «Վրացական երազանք»-ը վերը նշված հանդիպման մասին լուրը չի հաստատել, կուսակցությունից  հայտարարել են, որ Բիձինա Իվանիշվիլին չի պատրաստվում հեռանալ երկրից:

Թողնել պատասխան