Առևտրի կենտրոնների աշխատակիցների թեստավորումը շարունակում է մնալ անվճար

Առևտրի կենտրոններում, տոնավաճառներում և շուկաներում աշխատողների պարտադիր թեստավորումը դեռևս ֆինանսավորվում է պետության կողմից։

Կառավարության որոշմամբ 2022 թվականի հունվարի 1-ից պիտի դադարեցվեր վերոնշյալ վայրերի աշխատակիցների անվճար թեստավորումը, սակայն առողջապահության նախարարության տվյալներով օրինագիծն ուժի մեջ չի մտնի մինչև փետրվարի 1-ը։ Չի հստակեցվել, սակայն, արդյոք քաղաքացիների պարտադիր թեստավորումը փետրվարի 1-ից կլինի վճարովի, թե՝ ոչ։

Խոսքը վերաբերում է հետևյալ տնտեսվարող սուբյեկտներին՝ առևտրի կենտրոններ, շուկաներ, մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոններ (բացառությամբ մթերային խանութների, կենդանիների սննդի, կենդանական և բուսական արտադրանքների, կենցաղային քիմիկատների և հիգիենայի, անասնաբուժական, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների, սերմերի և տնկիների խանութների, բնական գազի, էլեկտրականության, դիզել, հեղուկ գազ մատակարարման կետերի, բժշկական նյութերի, դեղագործական ապրանքների վաճառակետերի):

Նշենք, որ 30 և ավելի աշխատող ունեցող այս տեսակի հաստատություններում պարտադիր էր 14 օրը մեկ հանձնել 20%-անոց հակագենի արագ կամ PCR թեստ։

Տաթև Խոցանյան