Գորիի մունիցիպալիտետի Տիրձնիսի գյուղում 9 տարեկան երեխային մեքենան վրաերթի է ենթարկել։ Տեղեկությունը տարածել է «Քարթլիս ամբեբի»-ն։
«Երեխան 9 տարեկան է, ճանապարհն անցնում էր, որ տուն գնա։ Սկզբում տեղափոխել են «Գորմեդի» կլինիկա, երեկ տեղափոխել են Թբիլիսի։ Ինչպես մեզ հայտնեցին, կյանքին վտանգ չի սպառնում։ Կոտրվածքներ ունի, և վիրահատությունների կարիք կլինի»,- «Քարթլիս ամբեբի»-ին հայտնել են Տիրձնիսի հանրային դպրոցից։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։