Ի.Ալասանիա. Իվանիշվիլիի «մեջքը կկոտվրի», եթե փորձի ձայներ գողանալ

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի խոսքերով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան ասել է, թե  նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «մեջքը կկոտվրի», եթե նա փորձի ընտրություններին ձայներ գողանալ»:

Այս հայտարարությունը  Նիկա Գվարամիան արել է ի պատասխան «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Գիորգի Ցագարեիշվիլիի հայտարարությանը:
«Ռուսթավի 2»-ի  ենթատեքստում սա անյքան էլ կարևոր չէ մեզ համար: Կցանկանայի մեջբերել Իրակլի Ալասանիայի խոսքերը, ով ինձ ասել է. «Բիձինա Իվանիշվիլիի «մեջքը կկոտրեմ», եթե ձայներ գողանա»: Հիմա սա ի՞նչ է, հեղափոխության կո՞չ է, Իվանիշվիլիի կադաֆիզա՞ցիա, սպանության փո՞րձ, թե՞ ինչ: Իհարկե, ոչ մի նման բան: Սա հայրենասեր քաղաքական գործիչի հայտարարություն է: Ինչպիսի բառերով բացատրել իրենց մտքերը մասնավոր զրույցի ժամանակ,  դա մարդկանց  անձնական գործն է»,- նշել է Գվարամիան:

Նշենք, որ սետեմբերի 27-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Գիորգի Ցագարեիշվիլին «Առաջին» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ վերջին գաղտնի ձայնագրության հիմքով, Վրաստանի ԿԸՀ-ն պետք է գրանցումից հանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:

Թողնել պատասխան