ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը այցելել է Վրաստան։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ նրա այցի նպատակն է քննարկել, թե ինչպես կարող է Վրաստանը աջակցել Թրամփի վարչակազմի «Միջազգային խաղաղության և բարգավաճման նախաձեռնությանը» (TRIPP): Այս տրանսպորտային երթուղին օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած խաղաղության համաձայնագրի արդյունքն է։
«Այսօր առավոտյան դոկտոր Ասկոնասը այցելել է Սադախլոյի ավտոմայրուղու մաքսային անցակետ, որի կառուցումը և հագեցումը հնարավոր է դարձել հիմնականում ԱՄՆ աջակցության շնորհիվ: Այցի ընթացքում նա նաև կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի նախարարության և կառավարության վարչակազմի, նաև միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ», — ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։