Մարտի 28-ից եղանակը կբարելավվի

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի տվյալներով՝ անբարենպաստ եղանակը Վրաստանի տարածքում կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։ 

Նշվում է, որ մինչև մարտի 23-ը արևմտյան Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 11-13 աստիճանի, լեռնային շրջաններում ևս կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում, սակայն մարտի 24-ին կանխատեսվում է եղանակի վատթարացում։ Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճանով, սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով։ 

Տվյալների համաձայն՝ վատ եղանակը կշարունակվի նաև Արևելյան Վրաստանում։ Մարտի 21-ի գիշերը ցրտահարություն է սպասվում։ Շիդա Քարթլիում և Կախեթում -5 -7 աստիճան ցուրտ է սպասովում։ Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է -2 -4 աստիճան ցուրտ։ 

Մարտի 25-ից Արևելյան Վրաստանի արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, իսկ մայրաքաղաքում և Կախեթում առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները նշում են, որ սպասվում են քամիների ուժգնացում՝ արևմտյան ուղղությամբ։ 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մարտի 28-ից Վրաստանի տարածքում եղանակը կբարելավվի: