Ուկրաինայում ձերբակալել են «օրենքով գող» Սումբատ Թբիլիսկիին

Ուկրաինայի սահմանապահները Խարկովի մարզում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի, քրեական հեղինակություն Սումբատ Աբասովին, ով հայտնի է Սումբատ Թբիլիսկի մականվամբ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը:

«Ձերբակալված է Սումբատ Թբիլիսկի մականվամբ օրենքով գողը: Վերջինս կասկածվում էր ապօրինի գործողություններ կատարելու մեջ»,-ասված է հայտարարությունում:

Ձերբակալված Սումբատ Աբասովին սահմանապահները ոստիկանությանն են փոխանցել:

Թողնել պատասխան