Մետրոյում փլուզման հետևանքով տուժածներից երկուսը դուրս են գրվել, ևս վեցը դուրս կգրվեն մինչև օրվա վերջ

«Վարկեթիլի» մետրոյի կայարանում տեղի ունեցած միջադեպից հետո հոսպիտալացված 13 տուժածից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մինչև օրվա վերջ դուրս կգրվեն ևս վեցը: Տուժածներից երեքին արդեն վիրահատել են, ևս մեկին կվիրահատեն առաջիկայում։

Տուժածները տեղափոխվել էին Թբիլիսիի չորս տարբեր կլինիկաներ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ «Օպտիմալ մեդ»-ում տեղավորել են 1, «Թբիլիսիի ծովի հիվանդանոցում»` 6, «Ամթել հիվանդանոցում»` 4, իսկ Ինգորոկվայի կլինիկայում ` 3 հիվանդ:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում փլուզվել էր առաստաղը, որի հետևանքով 13 մարդ էր վնասվել:

Թողնել պատասխան