Ախալքալաքում այս տարի մարզակառույցների 8 նախագիծ է իրականացվել

2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվել է սպորտային ենթակառույցների վերանորոգման-վերականգնման 8 նախագիծ, տեղեկացրել են Ախալքալաքի քաղաքապետարանից։

Հաղորդագրության համաձայն, վերականգնվել են Սուլդայի, Կուլիկամի, Կարծախի, Դադեշի, Մուրջախեթի, Կոթելիայի և Վաչիանի մարզադաշտերը։ Վերանորոգվել են Արագվա և Օրջա գյուղերի մարզադահլիճները։

«Առողջ ապրելակերպի խթանումը և սպորտային ենթակառույցների ստեղծումն ու վերականգնումը Ախալքալաքի քաղաքապետարանի համար առաջնահերթություն է», — նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։