Միլիոնատեր դարձած սոցիալապես անապահով Վալիկո Կվաճաձեն ստացել է իր շահած գումարը

77-ամյա Վալիկո Կվաճաձեի ընտանիքին, ով հունվարի 21-ին 1 182 454 լարիի չափով ջեքփոթ էր շահել, հանդիսավոր արարողությամբ փոխանցվել է գումարը:

Ջեքփոթ շահած Վալիկո Կվաճաձեին փնտրում էր ողջ Վրաստանը և օրեր անց նա «Վրաստանի ազգային լոտոյի» կողմից գտնվել էր Բաթումիում՝ փախստականների բնակավայրում: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացել էր «Վրաստանի ազգային լոտոյից»:

Առաջին բանը, որ Կվաճաձեների ընտանիքն անելու է շահած միլիոնով, Բաթումիում հայրական տունը գրավից հանելն է, ավտոմեքենա ձեռք բերելն ու բիզնես սկսելը և սեփական տուն տեղափոխվելը: Մնացած գումարով էլ ընտանիքը բազմաթիվ ծրագրեր ունի իրականացնելու: