Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:

Նախարարության ավտոճանապարհային վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։