Անձնական փաստերի հրապարակման համար պատիժը խստացվելու է

Վրաստանի խորհրդարանի`  Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը պարտաստել է օրենսդրական նախաձեռնություն, որով անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ փաստերի տարածման համար օրենքի առջեւ պատասխանատվությունը խստացվելու է:

Փոփոխություններ են նախատեսվում երկրի քրեական օրենսգրքում, որի համաձայն քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածից կառանձնացվի անձնական և ընտանեկան գաղտնիքների ոտնձգություներին վերաբերող դրույթը: Նախագծի ընդունվելու պարագայում Օրենսգրքին կավելանա նոր հոդված, որը նախատեսում է անձանական կամ ընտանեկան գաղտնիքներ տարածելու պարագայում խիստ պատիժ կիրառել:

Հանձաժողովի կողմից պատրաստված նախագծի համաձայն` անձնական կամ ընտանեկան գաղտնիք պարունակող նյութերի անօրինական կերպով ձեռք բերելը, պահպանելը, տարածելը կամ դրանք հասանելի դարձնելը կպատժվի 4-ից մինչև 7 տարի ազատազրկմամբ:

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատրաստած նախագծիի վերաբերյալ  դեռևս որոշում չի կայացվել տեղեկացնում է «Interpressnews»-ը:

Թողնել պատասխան