Կորոնավիրուսի ապրիլի 19-ի տվյալները Վրաստանում

Ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 578 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  295 936 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 9 750 թեստավորում, որից 5 650-ը հակամարմինների արագ թեստով, 4 100-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 659 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 281 574 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 949:

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.93 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.06%, վերջին 7 օրվանը՝ 3.58%: