Աբխազիայում հողերի օտարման մասին խոսք չկա. դե ֆակտո նախագահ

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան մեկնաբանել է աբխազական հասարակության շրջանում ներկա քննարկումը, որը վերաբերում է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելուն:

Բժանիան նշել է, որ «Աբխազիայում հողերի օտարման մասին խոսք չկա» և Աբխազիայում ընդունված նորմերն անփոփոխ են և ենթակա չեն վերանայման:

«Ուզում եմ անդրադառնալ հանրության մտահոգությանը, որն առաջանում է շահարկումներով, ասեկոսեներով և բանական կեղծիքներով, այսպես կոչված «հողերի վաճառքի» թեմայով, որը ժողովրդի սեփականությունն է, օգտագործվում և պաշտպանված է Աբխազիայի Հանրապետությունում որպես նրա քաղաքացիների կյանքի և գործունեության հիմքը»։ Այսպիսով, Աբխազիայի Հանրապետությունում հողի վաճառքի որևէ ձևի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է դե ֆակտո նախագահը:

Բժանիայի խոքով, «նախագահը սահմանադրության կատարման երաշխիքն է, և նա՝ որպես պետության ղեկավար, նախագահության օրոք ամբողջ պատասխանատվությամբ կկատարի իրեն վերապահված պարտականությունները»։

Պետդուման ողջունել է միութենական պետությանը միանալու Աբխազիայի ցանկությունը

Աբխազիայի հողը չի վաճառվում. ակտիվիստները՝ ՌԴ դեսպանին