Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ ժամը 21:00-ին, ելույթ կունենա Ռուսթավելիի պողոտայում հավաքվածների առջև։
Զուրաբիշվիլիի ելույթը սկզբում նախատեսված էր ժամը 19:00-ին, սակայն հետաձգվեց մինչև 21:00-ն։
Մայիսի 26-ին Թբիլիսիում Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ և երթեր, որոնք կկազմակերպեն Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը։