Աբխազիայում ընդդիմությունն անժամկետ ակցիաներ է սկսում

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի խորհրդարանի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Ընդդիմությունը բողոքում է դե ֆակտո խորհրդարանի ընդունած որոշման դեմ ու անժամկետ ակցիա է սկսում: Ընդդիմությունը պահանջում է նախագահական ընտրությունների ժամկետի հետաձգում, ինչին դեմ է արտահայտվել խորհրդարանը:

«Խնդրում ենք ընտրությունները տեղափոխել աշուն: Մեր խնդրանքն արհամարհվել է: Դրանից հետո մի քանի միջադեպ է գրանցվել: Նախապես մարդկանց խնդրում ենք սադրանքների չտրվել, չարձագանքել վիրավորանքներին, մինչև վերջ մնալ տեղում: Հայտարարում ենք անժամկետ ակցիաներ: Կանգնում ենք, մինչև Աբխազիայի նախագահը դուրս չգա իր ժողովրդի մոտ», — հայտարարել է «Ամցխարա» կուսակցության անդամ Վիկտոր Տվանբան:

Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել նախագահական ընտրությունները հետաձգելու դեմ, նման պահանջ ներկայացրել է ընդդիմադիր ուժերի դաշինքը, որն ուզում է դաշինքի առաջնորդ Ասլան Բժանիայի թեկնածությունն առաջադրել: Վերջինս ապրիլի 18-ին ծանր վիճակում հոսպիտալացվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ըստ տարածված տեղեկատվության՝ նրան թունավորել են: Բժանիայի արյան մեջ սնդիկի մեծ քանակություն է հայտնաբերվել: