Դատախազության տվյալներով՝ Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակից Բ.Գ.-ն ձերբակալվել է Թելավիի մունիցիպալիտետի Ռուիսպիրի գյուղում մի տղամարդու դանակահարելու` սպանության փորձի մեղադրանքով։
Այս փուլում քննությանը հայտնի է, որ պարեկային տեսուչը հանցագործությունը չի կատարել է իր ծառայողական պարտականությունների շրջանակում՝ օգտագործել է իր սեփական հրազենը և եղել է հարբած վիճակում։
Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածին մեղադրանք կառաջադրվի օրենքով սահմանված ժամկետում։
Քրեական գործով հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանության փորձ։ Գործը քննում է հատուկ քննչական ծառայությունը։