Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը կվերսկսի վրացերենի անվճար դասընթացները երկրում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների համար, հայտնել է Վրաց-ուկրաինական հարթակը։
«Մենք ուրախ ենք հայտարարել, որ Ժվանիայի դպրոցի հետ երկարատև բանակցությունները վերջապես ավարտվել են դրական արդյունքով, և մենք վերսկսում ենք վրացերենի անվճար դասընթացները», — ասված է հարթակի հայտարարության մեջ։
Դասընթացները հարմար են նրանց, ովքեր նոր են սկսում սովորել վրացերեն:
Առցանց գրանցումն արդեն բաց է: Ավելի ուշ հարթակը լրացուցիչ կհայտարարի խմբերի ձևավորման, դասացուցակների և այլ տեղեկությունների մասին։
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Դոպոմոգա Ուկրաինի»-ի աջակցությամբ։